-
25.05.2014|
19:01
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ հող իր առաջին ուխտագնացությունը սկսել է Հորդանանից, այնուհետև մեկնել է Պաղեստին և Իսրայել: Արևմտյան ափին գտնվելիս՝ պապը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասին և Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին հրավիրել է՝ հաղորդել է France-Presse-ը:
-
25.05.2014|
18:57
Իրանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում վերընտրվել է Ալի Լարիջանին, 264 ձայնից նա ստացել է 187-ը, 19 պատգամավոր ձեռնպահ է մնացել:
-
25.05.2014|
18:56
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական զարգացումների պատճառով Ռուսաստանին համաշխարհային տնտեսությունից մեկուսացնելու փորձերը դատապարտված են անհաջողության:
-
25.05.2014|
18:54
Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների սերտացումը Թեհրանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկն է՝ հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ:
-
25.05.2014|
18:53
Հունաստանը ՀՀ-ի հետ շարունակելու է աշխատել նաև եվրաինտեգրման ուղղությամբ՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ՀՀ-ում Հունաստանի դեսպան Իոաննիս Տաղիսը՝ անդրադառնալով Հայաստանի միջազգային նոր հանձնառություններին և ԵՄ-ի հետ հարաբերությունները շարունակելու հնարավորություններին:
-
25.05.2014|
18:47
Ծաղկաձորում «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» կազմակերպած «Մուտքի արտոնագրի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի վերաբերյալ» սեմինարի ժամանակ անդրադարձ եղավ ռեադմիսիայի համաձայնագրերի քաղաքականությանը:
-
25.05.2014|
13:05
ՈՒկրաինայում նախագական ընտրությունների ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի առաքելությունը դիտորդներ չի ուղարկել Դոնեցկ և Լուգանսկ: Այս մասին հայտարարել է առաքելության ներկայացուցիչ Ռիչարդ Սոլաշը:
-
25.05.2014|
13:01
Այսօր Ծաղկաձորում «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ի կազմակերպած սեմինարի ժամանակ Լեհաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչ Յոաննա Ֆոմինան նշեց, որ վիզային ռեժիմի ազատականացումը նպատակ ունի ԵՄ երկրներ մուտք գործելը դարձնել ավելի դյուրին, արագ ու էժան:
-
25.05.2014|
12:18
Շվեյցարիայի նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալթերը Հարավային Կովկաս կայցելի հուլիսի 1-ին. Բուրկհալթերը կլինի Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում։ ԵԱՀԿ նախագահը պաշտոնական հանդիպումներում կքննարկի փոխհամագործակցության հարցեր և Լեռնային Ղարաբաղի խնդիրը։
-
25.05.2014|
12:16
Սերժ Սարգսյանը մայիսի 24-ին ՀՀԿ համագումարի ժամանակ հայտարարել է, որ Մաքսային միություն մտնելու հարցը եզրափակիչ փուլում է: